Իսլամական պետությունն ստեղծել է սեփական մեսենջերը

20:18     15 հունվարի, 2016

«Իսլամական պետության» գրոհայինները ստեղծել են սեփական մեսենջերն Android-ի համար, հաղորդում է meduza.iu-ն:  Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գոյություն ունեցող մեսենջերներում արգելափակել են ԻՊ բազմաթիվ էջեր:

Կիբեր տարածքում ահաբեկչության դեմ պայքարող Ghost Security Group-ի հայտնած տեղեկության համաձայն՝  իսլամիստներն օգտագործում են Alwari անվանումով մեսենջերը, որն ունի հաղորդագրությունների կոդավորման գործառույթ: 


© armedia.am