Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը հայտարարել են, թե հանում են Իրանի դեմ պատժամիջոցները, երբ ԱԷՄԳ-ն հաստատել է, որ Թեհրանը կատարել է ատոմային ծրագրի ապամոնտաժման մասին բոլոր պայմանները։
BBC-ի փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտնել է, որ խոսքը միայն այն պատժամիջոցների մասին է, որոնք սահմանվել էին իրանական ատոմային ծրագրի հետ կապված:
Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների չեղարկման որոշումն ուժի մեջ է մտնելու ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց անմիջապես հետո։ ԵՄ արտաքին գործերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մողերինին ընդգծել է, թե հանվելու են ոչ միայն ԵՄ, այլ նաև անդամ պետությունների ներդրած պատժամիջոցները։