Բավարիայի վարչապետը վերջնագիր է ներկայացրել Անգելա Մերկելին

12:10     17 հունվարի, 2016

Բավարիայի վարչապետ Հորստ Զեհովերը վերջնագիր է ներկայացրել կանցլեր Անգելա Մերկելին` պահանջելով լուծել փախստականների հոսքի հետ կապված խնդիրները:

Ըստ նրա` առաջիկա 14 օրվա ընթացքում բավարական իշխանությունները հանդես կգան կառավարությանն ուղղված կոչով` սահմանին իրավապահ մարմինների աշխատանքի վերականգնման պահանջով: Հակառակ դեպքում` տեղական կառավարությունը սպառնացել է դիմել Սահմանադրական դատարան:

Ըստ լրավամիջոցների` Զեհովերը նման կերպ հասկացնել է տվել, որ պատրաստ է դաշային կառավարության հետ առճակատման` սահմաններին վերահսկաողության վերականգնման խնդրի հետ կապված:  


© armedia.am