«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները գերի են վերցրել Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված Դեր Զոր քաղաքի ավելի քան 400 բնակչի: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Ըստ Լոնդոնում տեղակայված Սիրիայի մարդու իրավունքների մոնիթորինգային կենտրոնի տվյալների` գերեվարվածների մեջ հիմնականում Սիրիայի իշխանություններին աջակցող մարտիկների ընտանիքներն են:
SANA գործակալության փոխանցմամբ, ավելի վաղ ստացվել է տեղեկատվություն, որ ռազմական գործողությունների արդյունքում իսլամիստները կոտորած են կազմակերպել Ալ-Բգելիա գյուղում: Ըստ վերջին տվյալների` սպանվել է շուրջ 300 մարդ, որոնց մեծ մասը եղել են տարեցներ, կանայք և երեխաներ, ովքեր հրաժարվել են կատարել զինյալների պահանջները: