ԻՊ զինյալներն Իրաքում ոչնչացրել են քրիստոնեական հնագույն տաճար

14:14     20 հունվարի, 2016

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծայրահեղական զինյալներն Իրաքում ոչնչացրել են քրիստոնեական հնագույն տաճարներից մեկը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Աղբյուրը նշում է, որ իսլամիստների թիրախում է հայտնվել Սուրբ Եղիայի վանքը, որը կառուցվել է 1400 տարի առաջ: Այս մասին վկայում են արբանյակային լուսանկարները, որոնք հատուկ վերլուծության են ենթարկվել փորձագետների կողմից և պարզվել է, որ վանքից միայն ավերակներ են մնացել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԻՊ ահաբեկիչների պատճառով ոչնչացման վտանգի տակ է գտնվում նաև Լիբիայի մշակութային ժառանգությունը:


© armedia.am