Մահացության ևս 2 դեպք խոզի գրիպից

16:56     20 հունվարի, 2016

Հունվարի 20-ին Հայաստանում արձանագրվել է H1N1 վիրուսից մահացության ևս երկու դեպք: Այս մասին հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: 

Մահացները կանայք են, ովքեր ուշ են դիմել բժշկի: Նրանց վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Նշենք, որ մինչ օրս Հայաստանում H1N1 վիրուսից մահացել է 18 մարդ:


© armedia.am