Իսրայելն աջակցել է անկախ Քրդստանի ստեղծմանը

17:14     20 հունվարի, 2016

Իսրայելը միջազգային հանրությանը կրկին կոչ է արել ճանաչել անկախ պետություն ունենալու քրդերի իրավունքը, փոխանցում է cursorinfo.co.il-ը։

Երկրի արդարադատության նախարար Աելեթ Շակեդը ազգային անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի և Իրաքի հետ սահմանակից տարածքի նկատմամբ քրդերի իրավունքի մասին։

Նա նաև կոչ է արել փոխել միջազգային իրավունքի նորմերը՝ կապված ահաբեկչության կտրուկ տարածման հետ։ «Սահմանները ներկայումս լղոզված են, և անհնար է հստակ տարբերել քաղաքացիական անձին գրոհային-ահաբեկչից»,- ընդգծել է Շակեդը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ  կոչ էր արել ստեղծել անկախ Քրդստան2014 թվականին։ Նա այն ժամանակ նշել էր, որ քրդերի անկախության ձգտմանը պետք է աջակցեն հանուն իսլամիստների թուլացման։


© armedia.am