ԻՊ-ը նոր տվյալներ է հրապարակել Փարիզի ահաբեկչության վերաբերյալ

21:48     20 հունվարի, 2016

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է անուններ և նկարներ  նոյեմբերի 13-ին Փարիզում և Սեն Դենի արվարձանում մի շարք  հարձակումներ իրականացրած  ինը զինյալների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝  հղում կատարելով ծայրահեղականների կայքերում մոնիտորինգի արդյունքում ստացված տվյալներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Երկու ահաբեկիչների անձը դեռ չի հաստատվել: Ըստ IG Dabiq էլեկտրոնային ամսագրի՝ նրանք հանդիսանում են Իրաքի քաղաքացիներ:

Հավանաբար խոսքը վերաբերում է այն երկու մահապարտներին, որոնք պայթեցրել էին իրենց «Stade de France» մարզադաշտում իրականացրած հարձակման ժամանակ: Նրանց մարմինների մոտ հայտնաբերվել են սիրիական կեղծ անձնագրեր, ինչն էլ խոչընդոտել է  ահաբեկիչներին բացահայտելու գործընթացին: 


© armedia.am