Իրադրությունն առաջնագծում. ԼՂՀ ՊՆ

10:03     21 հունվարի, 2016

Հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 300 կրակոց:

Սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ /2 արկ/: 

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիարժեք վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:


© armedia.am