Փարիզում հակաահաբեկչական կոալիցիայի առաջատար երկրների պաշտպանության նախարարների քննարկման գլխավոր թեմաներից մեկը եղել է սոցկայքերում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը հակաազդելը։ Այդ մասին հայտնել է Ավստրալիայի պաշտպանության նախարար Մարիս Փեյնը: Ավստրալիայից բացի, հանդիպմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների և Իտալիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները, տեղեկացնում է ТАСС-ը։
Փեյնը խոստովանել է, որ Ավստրալիան և կոալիցիայի այլ մասնակից երկրներ մինչ օրս չափազանց դանդաղ են արձագանքում քարոզչական արշավին, որը սկսել են ԻՊ-ի գրոհայինները սոցկայքերում:
«Ժամանակակից պայմաններում ռազմական արշավը տարվում է ոչ միայն մարտի դաշտում, այլև այլ ճակատներում, այդ թվում` սոցկայքերում: Որպես առաջատար այդ առումով Մեծ Բրիտանիան է, և մենք բոլորս պատրաստակամություն ենք հայտնել օգնել նրան»,- ասել է ավստրալացի նախարարը: