Վրաստանում խոզի գրիպից արդեն մահացել է 3 հոգի

15:09     21 հունվարի, 2016

H1N1 վիրուսի բարդացումից Վրաստանի Զուգդիդի քաղաքում 68-ամյա տղամարդ է մահացել։

Նշենք, որ, սա այս ամսվա ընթացքում խոզի գրիպից մահացության երրորդ դեպքն է։ Ավելի վաղ դրա հետևանքով մահացել էին 39-ամյա տղամարդ՝ Աջարիայից, և 42-ամյա տղամարդ՝ Քութայիսիից։

«Լաբորատոր եղանակով հաստատվել է, որ մահվան այս դեպքը պայմանավորված է եղել գրիպի վիրուսով։ Հիվանդը Գալիից էր։ Նա Զուգդիդիի հիվանդանոց է դիմել բարձր ջերմությամբ։ Ցավոք, նա դիմել է 5-6-րդ օրը, և հաստատվել է, որ նրա մոտ Н1N1 վիրուսն է»,-հայտարարել է Հիվանդությունների վերահսկողության և հանրային առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

 


© armedia.am