Ճապոնիան չեղարկել է Իրանի դեմ պատժամիջոցները

11:06     22 հունվարի, 2016

Ճապոնիան չեղյալ է հայտարարել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիխիդե Սուգան, փոխանցում է lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ ԱՄԷԳ-ն հունվարի 16-ին հաստատել էր, որ Թեհրանն ամբողջ ծավալով միջոցներ է ձեռնարկել իր միջուկային ծրագիրը դադարեցնելու համար: ԱՄԷԳ այս հայտարարությանը հետևեց Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը:


© armedia.am