Միջազգային կոալիցիան հայտարարել է ԻՊ 22 հազար գրոհայինի ոչնչացման մասին

10:26     22 հունվարի, 2016

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան 1.5 տարում ոչնչացրել է ԻՊ-ի մոտ 22 հազար գրոհային՝ հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը France24 հեռուստաալիքի եթերում։

«Կոալիցիան մեզ թիվ է հայտնել։ Խոսքը գործողության մեկնարկից հետո Սիրիայում և Իրաքում 22 հազար ոչնչացված գրոհայինների մասին է»,- ասել է Լե Դրիանը։

Ռազմական գերատեսչության ղեկավարն ԻՊ-ի գրոհայինների ներկայիս ընդհանուր թիվը գնահատել է 35 հազար, որից 12 հազարը՝ օտարերկրացիներ են:


© armedia.am