Վարչապետ Մոդիի ակտիվ աշխատանքը՝ «Եկեք, պատրաստեք Հնդկաստանում» նախաձեռնությունը, որն ուղղված է վերակենդանացնելու հիվանդ արտադրական սեկտորը, մեծ արձագանք է գտել Ինդիա Ինքորփորեյթիդի շրջանում: Մեկ-պատուհանի ձևակերպումներ, նվազագույն ընթացակարգեր և բյուրոկրատական քաշքշուկների վերացում. վարչապետ Մոդին կարծում է, որ «Պատրաստեք Հնդկաստանում»-ը զբաղվածության և աճի համար կարևոր խթան է:
«Պատրաստեք Հնդկաստանում» նախաձեռնության համընդհանուր մեկնարկը տրվեց 2014թ. սեպտեմբերին, որը արտադրության վրա նորացված կենտրոնացման մի մասն է կազմում: Նախաձեռնության նպատակն է է խթանել Հնդկաստանը որպես առավել նախընտրելի ուղղություն գլոբալ արտադրության ոլորտում:
Այս շրջադարձային նախաձեռնության մեկնարկից հետո Հնդկաստանի կառավարությունը ձեռնարկել է մի շարք այլ բարեփոխումներ՝ նպաստավոր միջավայր ստեղծելու և խթանելու արտադրությունը, դիզայնը, նորարարությունը և նորաստեղծ ընկերությունները: Հնդկաստանի աճի տեմպը 7.5% է, որը գնալով ավելանում է և դառնում է աճի օազիս՝ ամբողջ աշխարհի ճնշված տնտեսական պատկերի ֆոնին: Հարգարժան վարչապետը խթանել է մի քանի նորարարական նախաձեռնությունների աճը, ինչպիսիք են «Պատրաստեք Հնդկաստանում»-ը, «Թվային Հնդկաստան»-ը, «100 Խելացի Քաղաքներ»-ը և «Հմուտ Հնդկաստան»-ը:
Պատրաստեք Հնդկաստանում նախաձեռնության նպատակն է Հնդկաստանը դարձնել գլոբալ մատակարարման շղթայի անբաժանելի մաս, հնդկական ընկերությունները գերազանց դարձնել գլոբալիզացված աշխատավայրում: Հնդկաստանը ակտիվորեն բացել է իր տնտեսությունը. պաշտպանության, երկաթուղիների, շինարարության, ապահովագրություն, կենսաթոշակային հիմնադրամների, բժշկական սարքերի ոլորտներն արագորեն բացել են դռները օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Հնդկաստանն այսօր առավել բաց տնտեսություններից մեկն է աշխարհում:
Այս ամենին հասնելու նպատակով, Հնդկաստանի կառավարությունը մի շարք միջոցառումներ է ձեռնարկել արմատապես բարելավելու բիզնեսով զբաղվելու դյուրինությունը: Դրա նպատակն է պարզեցնել և հեշտացնել կարգավորող միջավայրը բիզնեսի ծաղկման համար: Այն արդյունավետորեն օգտագործում է տեխնոլոգիան՝ բաժինները միավորելու և ինտեգրելու համար: 14 ծառայություններ ինտեգրված են էլ.բիզ. պորտալում, որը կգործի որպես մեկ պատուհանի պորտալ՝ տարբեր պետական մարմիններից թույլտվություն ձեռք բերելու համար:
«Պատրաստենք Հնդկաստանում»-ն արդեն իսկ ուժեղ ազդեցություն է թողել՝ բարելավելով գործարար միջավայրը և տնտեսական աճը.
Հնդկաստանի մինչ օրս գրանցած որոշ հաջողության պատմություններից են՝
Երկաթուղու Նախարարությունը ստորագրել է պաշտոնական համաձայնագրեր համաշխարհային հսկաների Alstom BSE-ի (0,56%) և GE տրանսպորտ ընկերության հետ՝ ստեղծելու լոկոմոտիվ արտադրական գործարաններ Բիհար նահանգի Մադհեպուրա և Մարհաուրա քաղաքներում:
Էլեկտրոնիկա
Ավտոմեքենաներ
Պաշտպանություն
Ավիացիա
«Եկեք, պատրաստեք Հնդկաստանում» հնչեղ կանչը վերածվել է արդյունավետ ռազմավարության և մեծ հաջողություն է գրանցել՝ գլոբալ թեմա դառնալով աշխարհում: «Պատրաստեք Հնդկաստանում» նախաձեռնությանը ավելի մեծ թափ ապահովելու համար Հնդկաստանի կառավարությունը կազմակերպում է նշանակալից իրադարձություն, որը կոչվում է «Պատրաստեք Հնդկաստանում»-իշաբաթ Մումբայում, ս.թ. փետրվարի 13 - 18-ը: Մեկ շաբաթ տևող միջոցառումը կբացի Հնդկաստանի վարչապետը:
«Պատրաստեք Հնդկաստանում»-ի շաբաթի կարևորագույն կետերից կլինեն՝
ա. Պատրաստեք Հնդկաստանում-ի կենտրոն՝ սա կլինի այն հարթակը, որտեղ կցուցադրվեն Հնդկաստանում մշակված նորարարական ապրանքներ և արտադրական գործընթացներ և դրա հետ մեկտեղ առավելագույնս օգտագործել դիզայնը, նորարարությունը և տեխնոլոգիաները գլոբալ արտադրության ֆոնի վրա:
բ. CNN-Ասիա Բիզնես Ֆորում՝ կազմված կլինի տնտեսական մարտահրավերների, ներդրումային հնարավորությունների և այլնի վերաբերյալ մի շարք սեմինարներից, ղեկավարների հանդիպումներից, կլոր սեղաններից և ցանցային միջոցառումներից: Միջոցառումում հանդես կգան գլոբալ գյուտարարներ, ֆինանսների, արդյունաբերության և դիզայնի ոլորտի առաջնորդներ:
Գ. Մումբայի նոր պատկերացումների հետ կապված քաղաքաշինության սեմինար՝ այս նիստում կքննարկվեն նոր ազդակներ ավելի խելացի էլ-հնարավորություններով Մումբայ կերտելու համար՝ համագործակցելով լավագույն տեխնոլոգիական գործընկերների հետ:
դ. Հեքաթոն՝ 24-ժամյա մարաթոնյան միջոցառում, որտեղ կոդավորողները, ճարտարագետները և դիզայներները կհամագործակցեն ինտենսիվ կերպով 24 ժամվա ընթացքում և գաղափարներ կտան՝ լուծելու քաղաքային նախագծման խնդիրները:
ե. Թայմ Ինդիա Մրցանակաբաշխություն՝ գնահատել արտադրության աշխարհի գերազանցությունը
Այս մեգա իրադարձությունը օտարերկրյա ներդրողներին և գործարարներին աննախադեպ մուտք, ընկալումներ և հնարավորություններ կապահովի՝ ցուցադրելու, միավորելու և համագործակցելու երիտասարդ հնդիկ ձեռնարկատերերի, ոլորտի առաջատարների, ակադեմիկոսների և կենտրոնական կառավարման և նահանգային պետական պաշտոնյաների հետ:
Հնդկաստանի Արտաքին Գործերի նախարարության
Տեղեկատվության և հրապարակայնություն վարչություն