Հռոմի պապ. Ինտերնետն Աստծո պարգևն է

19:54     24 հունվարի, 2016

Այնպիսի ժամանակակից կապի միջոցներ, ինչպիսիք են ինտերնետը, սոցիալական ցանցերը և տեքստային հաղորդագրությունները, երբ օգտագործվում են խելամտորեն, դառնում են «Աստծո պարգևը»: Հռոմի պապն այս մասին ասել է 50-րդ Սոցիալական հաղորդակցությունների համաշխարհային օրվա առթիվ իր ուղերձում, հայտնում է ibtimes.co.uk-ը:

«Տեխնոլոգիան չէ, որ որոշում է, թե արդյոք հաղորդակցությունն իրական է, թե ոչ, այլ մարդու սիրտն ու նրա կարողությունը՝ իմաստուն կերպով օգտագործել իր տրամադրության տակ եղած միջոցները», - ասել է Պապը:

 

 


© armedia.am