ԻՊ-ն խոստացել է հրապարակել Փարիզի ահաբեկիչների հայտարարությունները

16:08     25 հունվարի, 2016

Իսլամական պետության զինյալները տեսանյութ են հրապարակել, որում պնդում են, որ ցույց կտան Փարիզում նոյեմբերի 13-ին հարձակումներ իրականացրած ինն անձանց լուսանկարներն  ու վերջին հայտարարությունները:

Տեսանյութը տեղադրված է Իսլամական պետության Telegram պաշտոնական կայքէջում, որում երևում են ամայի վայրում համազգեստ կրող մի քանի գրոհայիններ նախքան Փարիզում հարձակումներ իրականացնելը, հաղորդում է Jerusalem Post-ը՝ հղում կատարեով Reuters գործակալությանը:

Ֆրանսիայի արտգործնախարարը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալուց: 


© armedia.am