Qatar Airways ավիաընկերությունը հայտարարել է, որ կանոնավոր չվերթներ է սկսում դեպի Երևան 2016-ի մայիսի 15-ից: Ինչպես ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ, թռիչքները կիրականացվեն շաբաթական 4 անգամ:
Թռիչքները կիրականացվեն Airbus A320-ով, որն ունի էկոնոմ դասի 132 տեղ և բիզնես դասի 12 տեղ:
Այն մասին, որ ավիաընկերությունը մտադիր է չվերթենր իրականացնել դեպի Հայաստան, հայտնի դարձավ 2015-ի նոյեմբերին, սակայն գործարկման հստակ ժամկետը չէր նշվել: