Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ընտրվել է վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում:
Հերմինե Նաղդալյանն այս պաշտոնը կզբաղեցնի մինչև հաջորդ նստաշրջան: Նաղդալյանից բացի, ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում ընտրվել է ևս 19 պատվիրակ: Ինչպես տեղեկացնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը, ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում ընտրվել են նաև Լեհաստանի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Հունաստանի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Վրաստանի, Դանիայի, Թուրքիայի, Անդորրայի, Ալբանիայի, Հունգարիայի, Մակեդոնիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի, Նորվեգիայի պատվիրակությունների ներկայացուցիչներ: