ԻՊ-ն Եվրոպայում լայնածավալ ահաբեկչություններ է ծրագրում. Եվրոպոլ

22:34     25 հունվարի, 2016

«Իսլամական պետություն» կազմակերպությունը պլանավորում է լայնածավալ ահաբեկչական գործողություններ իրականացնել Եվրոպայում: Այդ մասին հայտնել է Եվրամիության ոստիկանական ծառայությունը (Եվրոպոլ):

«Եվրոպան ներկայում բախվում է վերջին տասը տարվա ընթացքում ամենալուրջ ահաբեկչական սպառնալիքին»,­- ասված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ: Ըստ գերատեսչության վարկածի՝ 2015 թվականի նոյեմբերի 13-­ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունները վկայում են ԻՊ­-ի գործունեության ծավալման մասին, որը միջազգային չափեր է ընդունում:


© armedia.am