ԵԽԽՎ-ում մեկնարկել է հակահայկական զեկույցների քննարկում (ուղիղ եթեր)

13:14     26 հունվարի, 2016

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մեկնարկեց հունվարյան նստաշրջան  օրակարգում  ներառված հակահայկական երկու զեկույցների` Ռոբերտ  Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» անընդունելի զեկույցների քննարկումը: 

Արդեն երկու զեկուցողներն էլ ելույթ են ունեցել՝ ներկայացնելով իրենց միակողմանի դիրքորոշումը:

Զեկույցների վերաբերյալ քվերակությունը տեղի կունենա առաջիկա ժամերի ընթացքում:

 


© armedia.am