Ուոլթերի հակահայկական զեկույցը ԵԽԽՎ-ում տապալվեց

14:17     26 հունվարի, 2016

Բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի պատրաստած ՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» հակահայկական զեկույցը տապալվեց. պատգամավորների մեծ մասի կարծիքով այն խոչընդոտում է խաղաղ կարգավորման գործընթացին:: Այն հանված է ԵԽԽՎ օրակարգից: Զեկույցին «կողմ» է քվեարկել 66, «դեմ»՝ 70 պատգամավոր: 45 պատգամավոր էլ ձեռնպահ է մնացել: 


© armedia.am