Ադրբեջանում հրաբուխ է ժայթքել

15:56     26 հունվարի, 2016

Ադրբեջանի Հաջիգաբուլի շրջանում տեղի է ունեցել Ախթարմա-Փաշալի հրաբխի ժայթքումը։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հաղորդել են շրջանի իշխանությունները։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ժայթքումը տեղի է ունեցել այսօր գիշերը ժամը 03։00-ին ու շարունակվել մինչ առավոտ։

Հրաբուխը, որի ժայթքումը տեղի է ունեցել Ուդուլու գյուղի տարածքում, Ադրբեջանի խոշորագույն հրաբուխներից մեկն է։ Ախթարմա-Փաշալին գտնվում է Շիրվան քաղաքից 35 կմ հարավ-արևելք։

Հրաբխից բարձրացող 30-35 մետր բարձրությամբ կրակին հնարավոր է եղել հետևել հարակից տարածքներից։

 

 


© armedia.am