ԼՂՀ փոխվարչապետ. Բաքուն պետք է գործակցի Արցախի հետ՝ Սարսանգի համատեղ օգտագործան համար

15:16     27 հունվարի, 2016

«Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» ԵԽԽՎ կեղծ բանաձևն իրականության հետ ոչ մի աղերս չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը։

«Ադրբեջանի իշխանություններն իրենց ժողովրդից ոչ թե պետք է թաքնվեն ԵԽԽՎ-ի բանաձևերով, այլ կամ պետք է պոմպակայաններով ջուրը մղեն ու հասցնեն իրենց ժողովրդին, կամ պետք է գործակցեն Արցախի իշխանությունների հետ՝ Սարսանագի ջրամբարի ջրի համատեղ օգտագործան հարցով, որից կօգտվի և Արցախի ժողովուրդը և Արցախին սահմանամերձ ադրբեջանական բնակավայրերի բնակիչները», -գրել է փոխվարչապետը:

Նրա խոսքով՝ բանաձևը իրականությանը համապատասխանեցնելու համար պետք է աջակցել Արցախի իշխանություններին, որպեսզի կառուցվի դեռևս 2002-ին նախագծված ջրագիծը, որով Սարսանգի ջրամբարի ջուրը կհասցվի Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանի հողօգտագործողներին: Նախագծի արժեքն է 15 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:


© armedia.am