Սիրիայի քրդերին չեն հրավիրել Ժնևում կայանալիք բանակցություններին Թուրքիայի կողմից գործադրված ճնշման և վերջինիս՝ սիրիական հակամարտությունը կարգավորելու ցանկության բացակայության պատճառով: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի քրդական Դեմոկրատական կուսակցության նախագահ Խալեդ Իսանը Sputnik գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:
Նրա խոսքերով՝ Թուրքիան գիտի, որ քրդերն ունեն ժողովրդավարական նախագիծ, տարածքը երեք անգամ ավելի մեծ է Լիբանանի տարածքից, նրանք իրենցից ներկայացնում են մեծ ուժ, որը ցույց են տվել ահաբեկչության դեմ պայքարելով:
Նա նաև հավելել է, որ Սիրիայի քրդերի աշխարհիկ ժողովրդավարական նախագիծը վախեցնում է Թուրքիային, ինչպես նաև Սաուդյան Արաբիային և Կատարին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք ձգտում են լուծել ճգնաժամը, մասնակցում ենք բանակցություններին, սակայն իրավիճակն այնպիսին է, որ գնդակը գտնվում է տարածաշրջանային և միջազգային ուժերի ձեռքում: Եթե նրանք լուրջ վերաբերեն ճգնաժամի լուծմանը, ապա մեզ չէին բացառի», - ասել է Իսան: