Քրդերի դեմ պարետային ժամերը Թուրքիայում ավելանում են

21:35     27 հունվարի, 2016

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում հայտարարված պարետային ժամն ընդլայնվել է՝ ներառելով մեկ  պողոտա և հինգ թաղամաս՝ Աբդալդեբե, Ալիփաշա, Լալեբեյ, Սուլեյման Նազիֆ և Զիյա Գյոքալփ:  

Ինչպես հայտնում է ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «haberler» լրատվակայքին՝ Սուր շրջանի ղեկավարության հայտարարության մեջ նշվում է, որ պարետային ժամը նշյալ թաղամասերում հայտարարվել էին դեռևս 2015թ.  դեկտեմբերի 2-ից և իրականացվում են «շրջանում ապրող մարդկանց անվտանգության նկատառումներից ելնելով»:


© armedia.am