Ռուսական ավիացիան և սիրիական բանակը կազմակերպել են որս Ալպարսլան Չալիքի դեմ, ով հայտարարել էր թուրքական օդուժի կողմից նոյեմբերի 24-ին խոցված ռուսական «Սու-24»-ի օդաչուի սպանության մասին, հայտնում է The Independent-ը։
Վերջինիս փոխանցմամբ՝ Չելիքին բռնելը եղել է Լաթաքիայում սիրիական բանակի հարձակման գլխավոր նպատակներից մեկը։ Հարձակման արդյունքում գրավվել են մի շարք առանցքային բնակավայրեր, այդ թվում՝ Ալ-Ռաբիան, որտեղ, ինչպես ենթադրվում էր, կարող էր թաքնվել գրոհայինը։
Հունվարի 28-ին սիրիացի թուրքմենների առաջնորդ, Թուրքիայի քաղաքացի Չելիքը հայտնվել էր Ստամբուլում «Ազգայնական շարժում» կուսակցության շրջանային բաժանմունքի առաջնորդ Իբրահիմ Կուչուկի հուղարկավորությանը։ Լրագրողներին նա հայտնել էր, որ կվերադառնա Սիրիա՝ ԻՊ-ի դեմ պայքարելու։