Օբաման կոչ է արել խանգարել Լիբիայում ԻՊ ազդեցության մեծացմանը

11:29     29 հունվարի, 2016

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անվտանգության հարցերով իր խորհրդականներին զգուշացրել է Լիբիայում և այլ երկրներում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տարածման փորձերը կանխելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում է Reuters-ը՝  Սպիտակ տանը հղումով։

ԻՊ-ի զինյալները Լիբիայում անկայուն իրավիճակի պատճառով կարողացել են հիմնվել Սիրտ քաղաքում: Այնտեղից նրանք հարձակումներ են իրականացրել շրջանի նավթային օբյեկտների վրա։

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Էշթոն Կարտերը հայտարարել էր, որ Լիբիայում ԻՊ դիրքերի ռմբակոծման մասին որոշում դեռևս չկա: 


© armedia.am