Մոլդովայում իշխանությունները համաձայնել են հանրաքվե անցկացնել

15:56     29 հունվարի, 2016

Մոլդովայում կարող է տեղի ունենալ նախագահի ընտրության կարգի փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե: Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն երկրում արդեն մի քանի ամիս շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին:

«Մենք համաձայն ենք հանրաքվե կազմակերպել նախագահի ուղիղ ընտրությունների հարցով»,- հայտարարել է Կանդուն՝ նշելով, որ այդ հարցի քննարկումը կարող է տեղի ունենալ խորհրդարանի առաջիկա նստաշրջանի ժամանակ:

Մոլդովայի նախագահին 2001 թվականից գաղտնի քվեարկությամբ ընտրում է խորհրդարանը:


© armedia.am