Բանակցությունների տապալման դեպքում Ֆրանսիան կճանաչի Պաղեստինը

11:31     30 հունվարի, 2016

Իսրայելա-պաղեստինյան ճգնաժամի կարգավորման հարցով համաժողովի տապալման դեպքում Ֆրանսիան մտադիր է ճանաչել Պաղեստինի պետությունը։ Այդ մասին, ինչպես հայտնում է INTERFAX-ը, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը։

«Մոտակա շաբաթներին Ֆրանսիան քայլեր կձեռնարկի միջազգային համաժողովի հրավիրման համար։ Դրան պետք է մասնակցեն շահագրգիռ կողմերը, ինչպես նաև գործընկերները, մասնավորապես՝ ամերիկյան, եվրոպական և արաբական»,-- ասել է նա Ֆրանսիայի դիվանագետների հետ հանդիպման ընթացքում։

Նպատակը լինելու է երկու պետությունների սկզբունքով կարգավորման իրացումը։ «Եթե բանակցությունների միջոցով խնդիրը կարգավորելու այս վերջին փորձն արգելափակվի, մենք պարտավոր կլինենք պատասխանատու կերպով գործել և ճանաչել պաղեստինյան պետությունը»,- ասել է նախարարը։

 


© armedia.am