Boeing-ը նոր ինքնաթիռ է կառուցում ԱՄՆ նախագահի համար

13:33     30 հունվարի, 2016

Boeing ընկերությունը պայմանագիր է կնքել, որով պարտավորվել է Boeing 747-8-ի հիման վրա նոր ինքնաթիռ կառուցել ԱՄՆ նախագահի համար, հայտնում է RosBALT-ը ։ Պայմանագրի նախնական արժեքը 25,8 մլն դոլար է։

«Նախագահի ինքնաթիռը ԱՄՆ ամենանկատելի ինքնաթիռներից մեկն է։ Boeing 747-8-ը երկրում արտադրվողներից միակն է, որը լիարժեք համապատասխանում է բոլոր պահանջներին, որոնք անրաժեշտ են երկրի ղեկավարի գործունեության ապահովման համար»,- ասել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը։


© armedia.am