Ստոկհոլմում դիմակավոր խումբը հարձակվել է փախստականների վրա

16:30     31 հունվարի, 2016

Շվեդիայի մայրաքաղաքում տասնյակ դիմակավոր մարդիկ հարձակվել են տեղի ներգաղթյալների վրա:

The Telegraph-ը նշում է, որ Սերգելսթորք հրապարակում հարձակվողները հարյուր հոգի են եղել և ներկայացրել են նեոնացիստական խմբավորումները:

Հարձակման հետևանքով ոստիկանությունը ուժեղացրել է իր աշխատանքը քաղաքի կենտրոնում: Գործի են դրվել նաև ուղղաթիռներ:

Սերգելսթորք հրապարակը հանրահայտ հավաքատեղի է` ինչպես քաղաքի երիտասարդության, այնպես էլ այժմ ներգաղթյալների համար:


© armedia.am