Իտալացիները դեմ են միասեռական միություններին. բազմահազարանոց ցույցեր Հռոմում

17:30     31 հունվարի, 2016

Իտալիայի մայրաքաղաքում բազմահազարանոց բողոքի ցույց է անցկացվել: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, իտալացիները դեմ են արտահայտվել երկրի խորհրդարանում հայտնված օրինագծին, որով նախատեսվում է օրինականացնել միասեռականների ամուսնությունները:

Առաջիկա հինգշաբթի օրը քննարկվելիք օրինագիծը նախատեսում է նաև երեխա որդեգրելու իրավունք տալ համասեռամոլ զույգերին: Նշվում է, որ այս օրինագծի դեմ բողոքելու համար մարդիկ երկրի տարբեր ծայրերից գնացքներով ու ավտոբուսներով հասել են Հռոմ:

Նշենք, որ Իտալիան վերջին խոշոր արևմտաեվրոպական երկիրն է, որտեղ միասեռական զույգերը իրավաբանական կարգավիճակ չունեն:


© armedia.am