Տիգրան Սարգսյանը ստանձնել է ԵԱՏՀ նախագահի պարտականությունները

14:58     1 փետրվարի, 2016

Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ստանձնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) նախագահի պարտականությունները: ԵԱՏՀ-ն Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմինն է:

Փոխվել է նաև հանձնաժողովի կազմը: Եթե նախկինում յուրաքանչյուր անդամ պետություն 3-ական նախարար ուներ հանձնաժողովի կազմում, ապա այժմ` 2-ական: Այսպիսով, ԵՏՀ-ն փետրվարի 1-ից 10 անդամ ունի:

Հանձնաժողովում նոր նախարարի պաշտոն է հաստատվել` ներքին շուկաների, տեղեկայնացման, տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների գծով նախարար: Այդ պաշտոնը զբաղեցրել է Կարինե Մինասյանը, որը նախկինում զբաղեցնում էր Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը:

 



© armedia.am