Խորհրդավոր դիպուկահարը ոչնչացնում է ԻՊ-ի հրամանատարներին

17:25     1 փետրվարի, 2016

Լիբիայի Սիրտ քաղաքում անհայտ դիպուկահարը 10 օրվա ընթացքում մահացու հարված է հասցրել «Իսլամական պետության» երեք ազդեցիկ դաշտային հրամանատարների: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով De Morgen կայքին:

Կայքի հայտնած տեղեկության համաձայն՝ ԻՊ զինյալները տակնուվրա են անում քաղաքը՝  փորձելով գտնել դիպուկահարին, սակայն դեռևս ապարդյուն:

Ըստ newsru.co.il-ի՝ չի բացառվում, որ դիպուկահարը կարող է լինել օտարերկրյա ռազմական փորձագետներից որևէ մեկը,  ով վերջերս է ժամանել Լիբիա: 


© armedia.am