Պորոշենկոն և Մերկելը հանդես կգան համատեղ հայտարարությամբ

17:53     1 փետրվարի, 2016

Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մամուլի համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

«Ժամը 16.30-ին (17:30 Մոսկվայի ժամանակով) նախքան երկկողմ հանդիպումն Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես կգան համատեղ հայտարարությամբ ԶԼՄ-ների համար», - հայտնում են  Պորոշենկոյի մամուլի ծառայությունից:

 Պորոշենկոյի պաշտոնական այցը Գերմանիա արդեն իսկ սկսվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ նշվում էր, որ այցի ընթացքում Պորոշենկոն և Մերկելը կքննարկեն Մինսկի համաձայնագրի իրականացման ակտիվացումը: 


© armedia.am