Իրանը ստացել է 100 միլիարդ դոլարի արտասահմանյան սառեցված ակտիվները

18:54     1 փետրվարի, 2016

Իրանը հասանելիություն է ստացել արտասահմանյան հաշիվներում պահվող մոտ 100 միլիարդ դոլար գումարին, որոնք սառեցվել էին 2012 թվականի Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների ուժեղացման հետևաքով:

Խոսքը Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Թուրքիայի բանկերի հաշիվներում տարիների ընթացքում նավթային գործարքներից ստացված կուտակումների մասին է։

Այդ գումարներին Իրանի հասանելությունը արգելափակվել էր երկրի բանկային համակարգի միջազգային դրամափոխադրումների SWIFT համակարգից անջատելու հետևանքով:

«Միջուկային համաձայնագրի իրագործման մեկնարկից հետո իրանական այդ ակտիվները ամբողջովին սառեցվել են։ Եվ մենք այժմ կարող ենք օգտագործել դրանք»,- ասել է Իրանի կառավարության մամուլի խոսնակ Մուհամադ Բաքեր Նոբախտը: 


© armedia.am