Թուրքական հրետանին գնդակոծել է սիրիական Լաթաքիայի հյուսիսում գտնվող Ջաբալ-Օթեյրա շրջանը, ինչի արդյունքում տուժել են խաղաղ բնակիչներ, հայտնում է սիրիական Sana գործակալությունը:
«Սիրիայի կառավարությունը նման գործողությունները համարում է միջազգային օրենսդրության անմիջական խախտում և հանցագործություն Սիրիայի խաղաղ քաղաքացիների հանդեպ: Կառավարությունը պահանջում է դադարեցնել Սիրիայի ինքնիշխանության խախտումը և հարգել միջազգային օրենքները»,- ասվում է սիրիական ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
Սիրիայի ԱԳՆ-ն այս կապակցությամբ կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Թուրքիայի վրա և նախազգուշացրել է, որ Դամասկոսն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի ցանկացած ձևով պատասխանել Թուրիքայի նմանօրինակ գործողություններին: