Սահմանին արձանագրվել է հակառակորդի ակտիվության նկատելի աճ. ԼՂՀ ՊՆ

10:49     2 փետրվարի, 2016

Փետրվարի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին արձանագրվել է հակառակորդի ակտիվության նկատելի աճ: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային /”AK” ինքնաձիգերից, «ДШК»  գնդացիրներից, «СВД» և «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններից /, հրետանային /60 և 82 մմ-ոց ականանետերից / և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից /«ՀԱՆ-17»/ հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու նպատակով դիմել են կանխարգելիչ քայլերի և վստահորեն ապահովել առաջնային բնագծի պաշտպանությունը:


© armedia.am