Թուրքիայում վաճառքի է հանվել շուրջ 1300 հյուրանոց

15:56     2 փետրվարի, 2016

Թուրքիայում 1300 հյուրանոց է հանվել վաճառքի Էգեյան և Միջերկրական ծովերի ափին` երկրում անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացման և ՌԴ հետ ճգնաժամի պատճառով, հայտնում է  ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Zaman-ին:

Թուրքական պարբերականը նշում է, որ Թուրքիայի զբոսաշրջության ոլորտն այժմ վատթարագույն ճգնաժամի մեջ է: Որպես հյուրանոցների վաճառքի պատճառ՝ թերթը առանձնացնում է տնտեսական դժվարությունները, զբոսաշրջիկների հոսքի անկումը եվրոպական երկրներից և ամրագրումների չեղարկումը, ինչպես նաև հյուրանոցների սեփականատերերի պարտքերը բանկերին:

Հյուրանոցների համախառն արժեքը գնահատվում է մոտ 30 մլրդ թուրքական լիրա` ավելի քան 10 մլրդ դոլար, իսկ տարողությունը՝  153 հազար տեղ: Վաճառքի հանված հյուրանոցների մեծ մասն Անթալիայում է՝ մոտ 410 հյուրանոց, որից 120-ը` 5-աստղանի:


© armedia.am