Էրդողան. Ահաբեկիչների մոտ հայտնաբերված զենքերը ռուսական արտադրության են

21:53     2 փետրվարի, 2016

Հարավարևելյան Անատոլիայում վերջին հակաահաբեկչական գործողությունների ընթացքում թուրքական անվտանգության ուժերի կողմից բռնազավթած բոլոր զենքերը ռուսական արտադրություն ունեն: Այս մասին հունվարի 31-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում:

«Տեսե՛ք, հարավ-արևելքում վերջին գործողությունների ժամանակ առգրավված բոլոր այդ զենքերը ռուսական արտադրության են: Նախկինում մենք հայտնել ենք Արևմուտքին ԻՊ-ի մասին և նաև զգուշացրել զենք չտրամադրել քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը (PYD): Ի պատասխան այդ ամենի՝ ի՞նչ են նրանք մեզ ասել: «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) և քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժերը» (YPG) պայքարում են ԻՊ դեմ: Այդ ժամանակ մենք նրանց ասացինք, որ ռուսները նույնպես պայքարում են: Այդ պարագայում պե՞տք է Ռուսաստանին «լավը» համարել: Արևմուտքը լուրջ սխալներ է գործում PYD-ի նկատմամբ:  Նրանք տարբերակում են «լավ ահաբեկիչ և վատ ահաբեկիչ» , - ասել է Էրդողանը, հաղորդում է Hurriyet-ը:

Ըստ նրա՝ «PYD-ը և YPG-ն «Իսլամական պետության» և Ալ-Քաիդայի նման պետք է նույնպես  հայտարարվեն ահաբեկչական կազմակերպություններ»:


© armedia.am