Քրդերի դեմ գործողությունները կավարտվեն մեկ-երկու շաբաթից

22:20     2 փետրվարի, 2016

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցող հակաահաբեկչական գործողությունները պետք է ավարտվեն մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնել է  Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին

«Ջիզրեն 99%-ով մաքրված է ահաբեկիչներից, և ես կարծում եմ, որ առաջիկա մի քանի օրերին գործողությունն այնտեղ կարող է ավարտվել: Մինչդեռ Սուր շրջանում գործողությունը կշարունակվի մեկից մինչև երկու շաբաթ», - ասել է Ալան լրագրողներին:

Թուրքական կառավարությունը 2015թ. դեկտեմբերին հայտարարել էր պարետային ժամ երկրի հարավ-արևելքում քրդաբնակ մի շարք շրջաններում, մասնավորապես` Դիարբեքիրի Սուր շրջանում,  Ջիզրեում, Շրնաք նահանգի Սիլոփի գավառում: 


© armedia.am