Սելինա Դողանը Դիարբեքիրը Տիգրանակերտ է անվանել

12:20     3 փետրվարի, 2016

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության հայ կին պատգամավոր Սելինա Դողանի ֆեյսբուքյան գրառումն անհանգստացրել է թուրք ազգայնականներին։

«Ժողովրդա-հանրապետական» կուսակցության Ստամբուլի կառույցի հետ Դիարբեքիր այցելած Սելինա Դողանը ֆեյսբուքյան էջում այցի վերաբերյալ տպավորություններով էր կիսվել և Դիարբեքիրը նաև որպես Տիգրանակերտ էր ներկայացրել։

Այս գրառումն անհանգստացրել է թուրքական ազգայնականներին, ովքեր Սելինա Դողանի հայտարարության դեմ հոդվածներ են պատվիրել տարբեր կայքերում։


© armedia.am