Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության հայ կին պատգամավոր Սելինա Դողանի ֆեյսբուքյան գրառումն անհանգստացրել է թուրք ազգայնականներին։
«Ժողովրդա-հանրապետական» կուսակցության Ստամբուլի կառույցի հետ Դիարբեքիր այցելած Սելինա Դողանը ֆեյսբուքյան էջում այցի վերաբերյալ տպավորություններով էր կիսվել և Դիարբեքիրը նաև որպես Տիգրանակերտ էր ներկայացրել։
Այս գրառումն անհանգստացրել է թուրքական ազգայնականներին, ովքեր Սելինա Դողանի հայտարարության դեմ հոդվածներ են պատվիրել տարբեր կայքերում։