Սիրիական բանակը փակել է Հալեպի գրոհայինների զինամթերքի մատակարարման ուղիները

10:06     3 փետրվարի, 2016

Սիրիական բանակը ժողովրդական աշխարհազորի ջոկատների աջակցությամբ կտրել է Թուրքիայից Հալեպի հյուսիս ահաբեկիչների մատակարարման գլխավոր ուղիները։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով աշխարհազորի աղբյուրին։

«Բանակն ու մեր մարտիկները (աշխարհազորայինները) կտրել են Մաեր-Անդան և Աազազ-Հալեպ մայրուղիները։ Այսպիսով՝ գրոհայինները կտրվել են Թուրքիայից Հալեպի հյուսիսային ծայրամասեր զինամթերքի մատակարարման ուղուց»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Սիրիացի զինվորականների տվյալներով՝ հարձակումը շարունակվում է Հալեպից հյուսիս ուղղությամբ՝ դեպի թուրքական սահման։ Մարտեր են ընթանում մոտ 3 տարի պաշարված Նուբել և Ալ-Զահրա քաղաքների մոտ։ 


© armedia.am