ԱՄՆ պետական պարտքն Օբամայի օրոք աճել է 80%-ով

11:34     3 փետրվարի, 2016

ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես հաստատել է պետական պարտքի չափը, որը կազմում է 19 տրիլիոն դոլար: Ըստ ԱՄՆ ֆինանսաների նախարարության հրապարակած վերջին տվյալների՝ Օբամայի վարչակարգն այդ շեմն անցել է մեկ շաբաթ առաջ:

Նախորդ ուրբաթ օրվա դրությամբ՝ պարտքը կազմել է 19.013 տրիլիոն դոլար, որից 13.7 տրիլիոնը բաժին է ընկնում, այսպես կոչված, Public debt-ին (մասնավոր անձիք, տեղական ու արտասահմանյան կորպորացիաները), մնացած մասը՝ պետական ներքին փոխառություններին:

 Նշվում է նաև, որ նախագահ Բարաք Օբաման ստանձնել է իր լիազորությունները 10.6 տրիլիոն դոլար պետպարտքով, իսկ պաշտոնավարման 7 տարիների ընթացքում այն ավելացել է ավելի քան 8 տրիլիոնով (մոտ 80%): ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչությունը նախազգուշացրել է, որ պարտքի ավելացումը շարունակվելու է: 


© armedia.am