Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ձեռք կբերի անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են երկար ժամանակ թռչել մեծ բարձրության վրա, հաղորդում է BBC-ն: Նախատեսվում է ձեռք բերել երկու դրոն:
Zephyrs անօդաչու թռչող սարքերը, որոնք աշխատում են արևային էներգայի հաշվին, կարող են օդում գտնվել մի քանի ամիս՝ առանց լրացուցիչ լիցքավորման: Բրիտանիայում մշակված անօդաչուները կարող են երկինք բարձրացնել կապի և հսկողության թեթև սարքավորումներ:
Անօդաչուի տեխնոլոգիան մշակվել և կյանքի է կոչվել QinetiQ բրիտանական ընկերության կողմից, այնուհետև դրա հեղինակային իրավունքները ձեռք է բերել Airbus Group-ը:
Zephyrs-ը սահմանել է ագամ համաշխարհային ռեկորդ՝ առանց լիցքավորման ամենաերկար թռիչքը կատարելով: