ԵՄ-ն Թուրքիային կտրամադրի փախստականների համար խոստացված գումարի երկու երրորդը

16:58     3 փետրվարի, 2016

ԵՄ անդամ պետությունները միգրացիոն ճգնաժամը լուծելու նպատակով  համաձայնել են Թուրքիային տրամադրել նախատեսված գումարի երկու երրորդը:

«Այդ երկրների ներդրումը կհաշվարկվի ըստ ազգային ՀՆԱ-ի»,- հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Հոլանդիայի արտգործնախարար Բերտ Կունդերսնի՝ Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում երեքշաբթի արած հայտարարությանը,  հաղորդում է Sputnik News- ը:

Նա այս հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ Իտալիան հայտնել է, որ շարունակում է արգելափակել միգրանտների ներհոսքն ԵՄ երկրներում դադարեցնելու նպատակով Թուրքիային երեք միլիարդ եվրո հատկացնելու քայլը: 


© armedia.am