Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված հոբելյանական կոնյակի անվան համար առաջարկված 127 տարբերակից հանձնաժողովն ընտրել է հետևյալ 6 տարբերակը՝
1. Ազատագրող,
2.Ազատություն,
3.Ազատ,
4.Տիգրանակերտ,
5.Վերածնունդ,
6.Հաղթանակի համը:
Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում: Փոխվարչապետն առաջարկում է մասնակցել «Արցախպրես» կայքում տեղադրված հարցմանը՝ քվեարկելով 6 տարբերակից որևէ մեկի օգտին: