Զիկա վիրուսը գարնանն ընդառաջ կարող է տարածվել նաև Եվրոպայում: Այս մասին հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական մասնաճյուղի ղեկավար Սյուզան Ջակաբը:
«Յուրաքանչյուր եվրոպական երկիր, որտեղ առկա են Aedes տեսակի մոծակներ Զիկա վիրուսի տարածման հավանականությունը բարձր է: Այս վիրուսով վարակված մարդիկ անցյալում նույնպես ժամանել են Եվրոպա, սակայն հիվանդության տարածումը հաջողվել է դադարեցնել, քանի դեռ մոծակներն ակտիվ չեն եղել: Գարնան սկզբին և ամռանը վիրուսի վտանգն ավելի է մեծանում», - ասված է Ջակաբի հաղորդագրության մեջ, հաղորդում է BBC- ն:
Զիկա տեսակի վիրուսը հիմնականում վտանգ է ներկայացնում հղի կանանց համար, քանի որ կարող է հանգեցնել մանկական միկրոցեֆալիայի: