Հռոմի պապը Խաղաղության նոբելյան մրցանակի հավակնորդներից է

22:23     3 փետրվարի, 2016

Երկուշաբթի օրն ավարտվել է 2016 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածությունների գրանցումը: Այս տարվա թեկնածուներից են Հռոմի պապը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից բռնաբարության զոհերի իրավունքների համար պայքարող Նադիա Մուրադը և Աֆղանստանի կանանց հեծանվային թիմը:

Արդեն շուրջ 50 տարի Նորվեգիայի՝ հինգ հոգուց բաղկացած նոբելյան հանձնաժողովը սովորաբար հեղինակավոր մրցանակի համար ավելի քան 200 թեկնածություն է ստանում և  աղտնի է պահում դրանք։

Այնուամենայնիվ հայտնի են դարձել որոշակի մանրամասներ: Նորվեգացի օրենսդիր Աուդուն Լիսբակենն առաջադրել է եզդի Նադիա Մուրադի թեկնածությունը, ով կարողացել է փախչել ԻՊ-ի սեռական ստրկությունից և սկսել բարձրաձայնել ԻՊ-ի գրոհայինների կողմից բռնությունների մասին։ Հռոմի Ֆրանցիսկոս պապի թեկնածությունն էլ առաջարկել է Խաղաղության նոբելյան մրցանակակիր Դեսմոնդ Տուտուն:

Աֆղան կանանց հեծանվային թիմի թեկնածությունն առաջադրել են 118 իտալացի օրենսդիրներ՝ «ողջ մարդկության համար տրանսպորտի ամենաժողովրդավարական միջոցը» տարածելու համար։


© armedia.am